Թղթախաղ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում ցածր, փոքր պատուհաններով, մանր ապակեպատմամաբ, փայտե հեծանածածկով կամ հեծանե առաստաղով տարծություն է՝ փայտե սեղանով, նիստավոր անոթով և թափված խաղաքարտերով և մետաղադրամով, նստած են երկու տղամարդ: Պատուհանի մոտ նստած տղամարդը՝ մոխրագույն, սև, օքրայագույն հագուստով է, հարթ գլխարկով, որը ծածկում է նրա կարճ մազերը և դեմքը՝ խոշոր ուղիղ, արտահայտիչ քթով, աջ ձեռքով նա սեղանածածկի վրա պահում է մի քանի խաղաքարտ: Դեպի ձախ մեկ այլ կիսադեմով տղամարդու ֆիգուր է՝ մոխրաշագանակագույն, բարձրացված օձիքով, սեղանի տակ տարած ոտքերով, կոշտ, ցածր կոշիկով, նա երկու ձեռքով պահում է սեղանածածկի տակ խաղաքարտերը, երկար, ուղիղ բաց գույնի մազերը ծածկում են խոշոր քիթը և աչքերը, զանգվածեղ երկար կզակը, նեղ թեթևակի քմծիծաղով: Հեղինակ՝  Սվեշնիկով Վլադիսլավ 1926 (?)-1953 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-337