Թոմ Քաթինա․ «Ավրորա» մրցանակի 2017 թվականի դափնեկիր: Աջակցիր Ավրորայի հերոսին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2018 թ. հունիսի 4-ին շրջանառության մեջ է դրվում ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա» թեմային նվիրված 1 փոստային նամականիշ: Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան, ով փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով Սուդանի Նուբա լեռներում գտնվող, պատերազմից և սովից քայքայված Քարդոֆա նահանգի միակ վիրաբույժը: Փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ» ՓԲԸ-ն կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը: AH Նյութը՝  Կցաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 Չափս՝  5x5 սմ Նկարագրություն՝  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա։ Անվանական արժեքները՝ 350 և 150 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մինգալյովա Ալլա Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2178-Նամ․