Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Մանրանկարի առաջին պլանում պատկերված են երկու կին լուսապսակով, ձախ կողմի կինը կանգնած է՝ աջ ձեռքը բարձրացված, ձախ ձեռքում՝ կիսաբացված գրություն: Հագին վարդագույն զգեստ է, վերևի մասը սպիտակ, կրում է ոսկեգույն գծանախշերով ծածկոց, մասերը հյուսված են և ագուցված կարմիր ժապավենով: Աջից նստած կնոջ ձեռքերը կիսաբարձրացված են, հագին թանաքագույն, ոսկեգույն գծանախշերով զգեստ է, գլխից իջնում է սպիտակ գլխաշոր-ծածկոցը: Երկրորդ պլանում եկեղեցու գմբեթի պատկեր է : Մանրանկարը շրջանակված է սպիտակ, վարդագույն, կանաչ և կարմիր իրար հաջորդող վանդակների շարքով:
Հեղինակ՝ Կոջոյան Հակոբ Կարապետի /1883-1959/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1935 թ.Նյութը՝ Թուղթ, ջրաներկՉափս՝ 18 x 11 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2043