«Թորոս Ռոսլին» արտանկար Թորոս Ռոսլինի մանրանկարից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մանրանկարի առաջին պլանում պատկերված են երկու կին լուսապսակով, ձախ կողմի կինը կանգնած է՝ աջ ձեռքը բարձրացված, ձախ ձեռքում՝ կիսաբացված գրություն: Հագին վարդագույն զգեստ է, վերևի մասը սպիտակ, կրում է ոսկեգույն գծանախշերով ծածկոց, մասերը հյուսված են և ագուցված կարմիր ժապավենով: Աջից նստած կնոջ ձեռքերը կիսաբարձրացված են, հագին թանաքագույն, ոսկեգույն գծանախշերով զգեստ է, գլխից իջնում է սպիտակ գլխաշոր-ծածկոցը: Երկրորդ պլանում եկեղեցու գմբեթի պատկեր է : Մանրանկարը շրջանակված է սպիտակ, վարդագույն, կանաչ և կարմիր իրար հաջորդող վանդակների շարքով: Հեղինակ՝  Կոջոյան Հակոբ Կարապետի /1883-1959/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 թ. Նյութը՝  Թուղթ, ջրաներկ Չափս՝  18 x 11 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2043