Թումանյան Աշխեն. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը քրոջը՝ Նվարդին, Շվեյցարիա-Թիֆլիս, 25/12 սեպտեմբերի, 1913 թ.: Ինքնագիրը գրված է փոստային բացիկի դարձերեսի ձախ մասում կապույտ թանաքով՝ 12 տող: Սկիզբ. «Նվարդ ջան», ավարտ. «Համբ. քո Աշխեն. 25/12/IX»: Աջ մասում 5 տողով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին՝ կարապներով լճակ է: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9,1 Նյութը՝  ստվար թուղթ, կապույտ թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  938/17