Թումանյան Աշխեն. բացիկ Օլգա Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը մորը՝ Օլգային, Շվեյցարիա-Թիֆլիս, 28/15 սեպտեմբերի, 1913ց թ.: Ինքնագիրը գրված է փոստային բացիկի դարձերեսի ձախ մասում սև թանաքով՝ 11 տող: Սկիզբ. «Սիրելի մայրիկ», ավարտ. «Համբոյրներով քո Աշխեն 28/15 սեպտ.»: Աջ մասում 5 տողով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին լուսանկար է՝ Աշխենը և 3 այլ եվրոպացի կանայք կրոկետ են խաղում: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  8,8 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  938/16