Թումանյան Աշխեն. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Մանգլիս-Թիֆլիս, օգոստոս, 1909 թ.: Նամակի թվագրումը որոշված է մշակողի կողմից: Ինքնագիր՝ գրված 2 երկծալ կանաչավուն թղթի 5 էջի վրա սև թանաքով, էջերը համարակալված են հռոմեական թվերով: 1-ին էջին (I) 19 տող է, սկիզբ. «Սիրելի հայրիկ!»: 2-րդ (II) և 3-րդ (III) էջերին 20-ական տող է: 4-րդ (IV) էջին 18 տող է: 5-րդ (V) էջին 13 տող է, ավարտ. «իսկ ես համբուրում եմ. քո Աշխեն» և 8 տող հետգրություն, որը շարունակվում է չհամարակալված էջի վրա, սկիզբ. «Տէր տէրը», ավարտ. «եթե այդտեղ է, ասա, որ գրի: »: Նամակը վերականգնված է, երևում են կպչուն ժապավենի հետքերը: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22 թերթ՝  4 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  922/7