Թումանյան Աշխեն. նամակ Օլգա Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի նամակը մորը՝ Օլգային, Արփենիկ Թումանյանի կցագրով, Պյատիգորսկ-Թիֆլիս, հուլիս, 1917 թ.: Նամակի առաքման, ստացման վայրը և ժամանակը որոշված են մշակողի կողմից: Ինքնագիր՝ գրված դեղնավուն երկծալ տողանի թղթի 4 էջի վրա սև մատիտով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Մայրիկ ջան»: 2-րդ էջին ևս 20 տող է: 3-րդ էջին 21 տող է: 4-րդ էջին 3 տող Աշխենի նամակի վերջաբանն է, 1 տող հետգրություն. «Ինչո՞ւ Համլիկը նամակ չի գրում» և 18 տող Արփիկի կցագիրն է. սկիզբ. «Մայրիկ ջան», ավարտ. «Համբ. Արփիկ»: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  22,1 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  938/29