Թումանյան Արտավազդ. բացիկ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի բացիկը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս-Աբասթուման, 20 սեպտեմբերի, 1902 թ.: Ինքնագիր՝ գրված բացիկի երեսին սև թանաքով, 3 տող է: Բացիկի երեսին Թիֆլիսի Մուշտայիդից պատկեր է, որի ներքևի և աջ լուսանցքներում բաց նամակի տեքստն է, սկիզբ. «Սիրելի Հայրիկ, շատ շոգ է, Մուշտաիդ գնալու ժամանակ է: Արտավազդ»: Դարձերեսին 3 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  924/1