Թումանյան Արտավազդ. նամակ «Out look» շաբաթաթերթի խմբագրին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արտավազդ Թումանյանի նամակը «Out look» շաբաթաթերթի խմբագրին (անգլերեն լեզվով), Իգդիր-Նյու-Յորք, 11 սեպտեմբերի, 1916 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն երկծալ տողանի թղթի 2 էջի (1-ին և 4-րդ) վրա սև թանաքով: 1-ին էջին 12 տող նամակի տեքստն է, սկիզբ. «Igder», ավարտ. «Art. Toumanian»: 4-րդ էջին 8 տող անգլերեն և ռուսերեն լեզուներով հասցեն է, սկիզբ. «Adress», ավարտ. «A. T.»: Պահպանվել են նաև ծրարը և նամակի սևագիր տարբերակը, տես՝ ԹԹԳԳ 2060ա, ԹԹԳԳ 2060բ: Հեղինակ՝  Թումանյան Արտավազդ Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  2060