Թումանյան Հովհաննես. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը դստերը՝ Նվարդին, Թիֆլիս-Շուլավեր, 24 օգոստոսի, 1903 թ. (Առաքման վայրը և թվագրումը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին սև թանաքով - 9 տող: Ձախ մասում բաց նամակի տեքստն է, սկիզբ. «Նունիկ ջան», ավարտ. «Համբ. Հայրիկդ»: Աջ մասում 4 տողով ռուսերեն լեզվով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Բացիկի երեսին բնության ֆոնին գառնուկին գրկած փոքրիկ տղայի գունավոր նկար է: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1262