Թումանյան Հովհաննես. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը դստերը՝ Նվարդին (ընտանիքի մյուս անդամների ստորագրություններով), Դսեղ-Աբասթուման, 18 հուլիսի, 1913 թ. (Տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի 2 երեսին սև թանաքով: Բացիկի երեսին համայնապատկեր է՝ «Մհերի Դուռը», որի ձախ մասում 4 տողով հետգրություն է, սկիզբ. «Աշխենի նոր հասցեն»: Դարձերեսի ձախ մասում բաց նամակի տեքստն է. «Նունիկ ջան, ամենքս լավ ենք, համբուրում ենք, Դսեղ, 18 յուլիսի, Հայրիկ» և ընտանիքի մյուս անդամների անունները՝ «Արտիկ, Թամար, Սեդա, Համլիկ, Արեգ, Անուշ, Բարև ինձանից ևս Արփօ,Մայրիկ» : Աջ մասում 4 տողով ռուսերեն լեզվով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  8,5 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1269