Թումանյան Հովհաննես. բացիկ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյան բացիկը դստերը՝ Նվարդին, Աբասթուման-Դսեղ, 11 նոյեմբերի, 1902 թ. (Տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի երեսին սև թանաքով - 6 տող: Բացիկի երեսին փոքրիկ աղջնակի նկար է, որի շուրջ բաց նամակի տեքստն է, ներքևում՝ սկիզբ. «Նունիկ ջան», ավարտ. «Հայրիկ», ձախ կողմում հետգրություն՝ «Օր. ասա - շնորհակալություն, որ հարցնում է», աջ կողմում՝ «11/XI, Աբ-Թուման»: Դարձերեսին ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  8,8 Երկարություն (սմ)՝  13,9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1259