Թումանյան Հովհաննես. բացիկ Օլգա Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի բացիկը տիկնոջը՝ Օլգային, Աբասթուման-Շուլավեր, 20 օգոստոսի, 1903 թ. (Տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի երեսին սև թանաքով: Բացիկի երեսին ֆրանսիացի պարուհի Քլոե դե Մերոդիի սև սպիտակ դիմանկարն է, որի շուրջ գրված է բաց նամակը՝ 17 տող, սկիղբ. «ՈՒզում էի նամակ գրել», ավարտ. «Ախալցխա չեմ մտնելու, ոչ էլ Թիֆլիզ: քո Յովհաննես», դիմանկարի վրա գրված է. «20/VIII Աբաս Թուման»: Դարձերեսին 4 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  8,9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1253