Թումանյան Հովհաննես. նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Աշխենին, Թիֆլիս-Երևան, 29 ապրիլի, 1919 թ. (նամակը ուղարկողի հասցեն և թվագրումը որոշվել է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված յուղաթղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Աշխէն ջան»: 2-րդ էջին 22 տող է և 2 լր. տող մանուշակագույն մատիտով ձախ լուսանցքում: 3-րդ էջին 19 տող է: 4-րդ էջին 18 տող է, ավարտ. «անվերջ համբոյրներով Հայրիկդ»: Նամակին կցված են Աշխեն Թումանյանի ծանոթագրությունները, տես՝ ԹԹԳԳ 1106ա: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  21,3 Երկարություն (սմ)՝  27,7 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1106