Թումանյան Հովհաննես. նամակ Արտավազդ և Համլիկ Թումանյաններին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը որդիներին՝ Արտավազդին և Համլիկին /ռուսերեն լեզվով/, Պետերբուրգ-Թիֆլիս, 11 հունվարի, 1912 թ. ( ստացման վայրը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «11 янв. 1912 г. Артик джан и Амлик джан!» էջի վերևի աջ անկյունում կարմիր մատիտով գրված է IV թիվը: 2-րդ և 3-րդ էջերին 20-ական տող է: 4-րդ էջին 15 տող է, ավարտ. «Ваш Айрик» և ևս 5 տող հետգրություն: 1-ին և 2-րդ էջերին կապույտ թանաքով ռուսերեն լեզվով դրոշմակնիք կա. «СПБ. Дом Предварительнаго Заключения», 4-րդ էջին՝ 121 թիվը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1275