Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին /ռուսերեն լեզվով/, Պետերբուրգ-Թիֆլիս, 21 դեկտեմբերի, 1911 թ. ( առաքման և ստացման վայրը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Милая Нвард», վերևի լուսանցքում կարմիր մատիտով գրված է հռոմեական «I» թիվը: 2-րդ էջին 21 տող է, 3-ին՝ 20: 4-րդ էջին 23 տող է, ավարտ. «Я в одиночке»: 1-ին և 2-րդ էջերին կապույտ թանաքով ռուսերեն ուղղանկյուն դրոշմակնիք կա. «СПБ. Дом Предварительнаго Заключенiя», 3-րդ էջի վերևի լուսանցքում գրված է 121 թիվը, 4-րդ էջին՝ օվալաձև կնիք կա. «Просмотрено...»: Նամակը վերականգնված է: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1136