Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, Քոբեր-Այգեհատ, 20-22 հունիսի, 1918 թ. ( ստացման վայրը և թվագրումը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված նոթատետրից պոկած վանդակավոր 2 թղթի 4 էջի վրա մանուշակագույն մատիտով: 1-ին էջին 13 տող է, սկիզբ. «Նւարդ ջան»: 2-րդ էջին 13 տող է, 3-ին՝ 11, ավարտ. «Բարևներ ու համբոյրներ ամենքիդ, Հայրիկդ»: 4-րդ էջին 3 տող է. «Օրիորդ Նւարդ Թումանեանին» Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  17,1 թերթ՝  2 Նյութը՝  թուղթ, մանուշակագույն մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1143