Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, Թիֆլիս-Երևան, 5 հոկտեմբերի, 1919 թ. (Նամակի առաքման, ստացման վայրը և տարեթիվը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 3 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 13 տող է, սկիզբ. «Նւարդ ջան»: 2-րդ էջին 14 տող է: 3-րդ էջին 9 տող է, ավարտ. «Համբոյրներով Հայրիկդ. Գրի: 5 հոկտ.» և սև մատիտով գրված է տարեթիվը: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  10,3 Երկարություն (սմ)՝  16,9 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1271