Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին և Հեղինե Մելիք-Հայկազյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, և Հեղինե Մելիք-Հայկազյանին, Թիֆլիս-Աբասթուման, 5 հուլիսի, 1913 թ. (առաքման, ստացման վայրը և թվագրումը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: Առաջին թերթի վրա Նվարդին ուղղված նամակն է: 1-ին էջին 14 տող է, սկիզբ. «Նունիկ ջան», ներքևի լուսանցքում այլ անձի ձեռքով կապույտ մատիտով գրված է տարեթիվը: 2-րդ էջին 17 տող է, ավարտ. «Համբոյրներով հայրիկդ» և 1 տող հետգրություն ձախ լուսանցքում: Երկրորդ թերթին Հեղինեին ուղղված նամակն է: 3-րդ էջին 15 տող է, սկիզբ. «Սիրելի Հեղինէ»: 4-րդ էջին 18 տող է, ավարտ. «Համբուրում եմ բալիկիդ, քո Յովհաննես»: Պահպանվել է նաև ծրարը, տես՝ ԹԹԳԳ 1142ա: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20,8 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1142