Թումանյան Մուշեղ. բացիկ ընտանիքին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բաց նամակը ընտանիքին, Վիբորգ-Թիֆլիս, 19 մայիսի, 1912 թ.: Ինքնագիր՝ գրված բացիկի դարձերեսին սև թանաքով: Նամակի տեքստը գրված է բացիկի ձախ մասում՝ 14 տող, սկիզբ. «Սիրելիք» և 4 տող հետգրություն, ավարտ. «Բարևներով համբոյրներով Մուշեղ, մայիսի 19ը Վըիբօրգ», և 1 տող հետգրություն վերևի լուսանցքում: Բացիկի աջ մասում 4 տողով ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Բացիկի երեսին տեսարան Վիբորգից : Հեղինակ՝  Թումանյան Մուշեղ Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  8,5 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/27