Թումանյան Մուշեղ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Պետերբուրգ-Թիֆլիս, 9 մայիսի, 1912 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 18 տող է, սկիզբ. «Սիրելի Հայրիկ»: 2-րդ և 3-րդ էջերին ևս 18-ական տող է: 4-րդ էջին 19 տող է, ավարտ. «Բարևներ բոլորին, համբոյրներով Մուշեղ. ՍՊԲ. 1912. մայիսի 9ը»: Նամակը վերականգնված է: Հեղինակ՝  Թումանյան Մուշեղ Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  19,5 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  921/9