Թումանյան Մուշեղ. նամակ Նվարդ ու Համլիկ Թումանյաններին և Հովհ. Տեր-Մարտիրոսյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի նամակը Նվարդին ու Համլիկին և Տերտերին, Պետերբուրգ-Թիֆլիս, 7 դեկտեմբերի, 1911 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին Նվարդին ուղղված նամակն է՝ 22 տող, սկիզբ. «Նունիկ ջան», ավարտ. «Համբոյրներով Մուշեղ»: 2-րդ էջին Համլիկին ուղղված նամակն է՝ 20 տող, սկիզբ. «Համլիկ ջան», ավարտ. «հաբոյրներ. Մուշեղ»: հաջորդ 2 էջի վրա Տերտերին ուղղված նամակն է: 1-ին (4) էջին 19 տող է, սկիզբ. «Սիրելի Տեր-տեր», 2-րդ (3) էջին 20 տող է, ավարտ. «Բարևներ ու համբոյրներ. Մուշեղ. ՍՊԲ. 1911. դեկտ. 7ը»: Նամակը վերականգնված է: Հեղինակ՝  Թումանյան Մուշեղ Լայնություն (սմ)՝  13,1 Երկարություն (սմ)՝  20,8 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/22