Թումանյան Նվարդ. բացիկ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի բացիկը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս-Աբասթուման, 20 սեպտեմբերի, 1902 թ.: Ինքնագիրը գրված է փոստային բացիկի երեսին, նկարի աջ մասում, սև թանաքով՝ 8 տող: Սկիզբ. «Սիրելի Հայրիկ», ավարտ. «տները»: Բացիկի երեսին գունավոր նկար է՝ հնգաթև աստղի վրա նստած հրեշտակով, ծաղիկներով և թռչուններով: Աստղի երկու թևերի վրա 2 բառ է գրված. «Նուարթիկից հայրիկին»: Դարձերեսին ռուսերեն լեզվով գրված են հասցեն, հասցեատիրոջ անունը և հայերենով. «Նվարդից» : Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  923/1