Թումանյան Նվարդ. բացիկ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի բացիկը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Մոսկվա-Թիֆլիս, 25 հունվարի, 1914 թ.: Ինքնագիր՝ գրված փոստային բացիկի ձախ մասում սև թանաքով՝ 11 տող, սկիզբ. «Հայրիկ ջան !», ավարտ. «Համբոյր. Նւարդ», աջ մասում ռուսերեն լեզվով գրված են հասցեն և հասցեատիրոջ անունը: Բացիկի երեսին՝ յոթ սպիտակ փիղ, որոնց վերևում սպիտակ ժապավենի մեջ գրված է. «Мы приносим счастье.» /Մենք երջանկություն ենք բերում/, իսկ ամենավերևում Արտավազդ Թումանյանի կցագիրն է սև թանաքով. «Ես էլ վաղը կգրեմ. համբուրում եմ. Արտիկ»: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  9,6 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  935/4