Թումանյան Օլգա. նամակ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը դստերը՝ Աշխենին, Ձաղվեր-Թիֆլիս, 29-30 հուլիսի, 1914թ.: Ինքնագիր: Գրված է երկծալ տողանի թղթի 4 էջին, սև թանաքով: Առաջին էջին 23 տող է, սկիզբ. «Սիրելի Աշխէն», էջի վերևի աջ անկյունում ամիս, ամսաթիվն է: 2-րդ էջին 26 տող է, սկիզբ. «Բաբօն Մուշեղին փողը ղրկել է թե ոչ. կամ թե չէ Գիգայի ղրկած»: 3-րդ էջին 20 և լրացուցիչ 2 տող է, սկիզբ. «թողել. չէ որ նա գրագիր էր, որտեղ տանես այդ պաշտոնը»: Վերջին էջին 15 տող է, սկիզբ. «30-ից.», ավարտ. «Համբ. Մայրիկից», որից հետո սև մատիտով գրված է. «Հենց հիմա ստացանք այս հեռագիրը թե ինչ է չգիտեմ»: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  27,3 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  936/9