Թումանյան Օլգա. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը Հովհաննես Թումանյանին, Թիֆլիս-Պետերբուրգ, 5-6 փետրվարի, 1912թ.: Ինքնագիր: Գրված է երկծալ տողանի թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 18 տող է, սկիզբ. «Սիրելի Յովհաննէս ջան»: 2-րդ և 3-րդ էջերին 20-ական տող է: 4-րդ էջին ևս 20 տող է, ավարտ. «սպասում ենք շուտ տեսնվելուն»: 2-րդ և 3-րդ էջերի մեջտեղի մասում Նախնական կալանատան կապույտ թանաքով ռուսերեն դրաշմակնիքն է. «ПРОСМОТРЕНО»: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  20,9 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1185