Թումանյան Օլգա. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը Հովհաննես Թումանյանին, Բելի-Կլյուչ - ՈՒրավել, 3 օգոստոսի, 1901թ.: Ինքնագիրը գրված է երկծալ տողանի թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 20 տող է, սկիզբ. «Սիրելի Յովհաննէս ջան», էջի վերևի ազատ մասում գրված է. «Ի 3-ն օգոստ. 1901թ.», էջի ներքևի աջ անկյունը պատռված է: 2-րդ և 3-րդ էջերին 21-ական տող է: 4-րդ էջին 23 տող է, ավարտ. «գրիր. մնաս բարև..... համբուրս քեզ. քո Օլիա»: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  13,4 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1175