Թումանյան Օլգա. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը Հովհաննես Թումանյանին (Եղսի Բարխուդարյանի կցագրով), Թիֆլիս-Ջալալօղլի, 30 հուլիսի, 1894թ.: Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 13 տող է, սկիզբ. «Սիրելի Յովհաննէս», էջի վերևի ձախ մասում նկարված է նամակը կտցի մեջ ծիծեռնակ: 2-րդ էջին ևս 13 տող է, 3-րդ էջին՝ 16, ավարտ. «քո Օլիա»: 4-րդ էջին Եղսի Բարխուդարյանի կցագիրն է` 22 տող, սկիզբ. «Յարգելի Բանաստեղծ», ավարտ. «Եղսի», էջի վերևի ձախ անկյունում ամիս, ամսաթիվ, տարեթիվն է և 3 լրացուցիչ տող, ևս 3 տող հետգրություն կա էջի վերևի աջ անկյունում: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  24 թերթ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1172