Թումանյան Օլգա. նամակ Ռոստոմ և Վահան Թումանյաններին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը Ռոստոմ և Վահան Թումանյաններին, Թիֆլիս-Դսեղ, մարտ, 1912թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է տողանի թղթի երկու էջին սև թանաքով: Առաջին էջին 24 տող է, սկիզբ. «Սիրելի Ռոստոմ և Վահան», էջի վերևի ազատ մասում լրացուցիչ ևս 3 տող կա: 2-րդ էջին 26 տող է, ավարտ. «Ինչ է անում Արշավիրը. բարևեցեք.»,էջի վերևի ազատ մասում լրացուցիչ ևս 2 տող կա, ինչպես նաև ձախ լուսանցքում՝ 2 լրացուցիչ տող: Նամակը վերականգնված է: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  21,5 Երկարություն (սմ)՝  26,4 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1192