Թումանյանի սիրտը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վահրամ Ալազան, «Թումանյանի սիրտը» և «Երկու քառյակ Թումանյանին» բանաստեղծությունները՝ գրված բարակ ստվարաթղթի 1-ին էջի վրա սև տուշով: «Թումանյանի սիրտը» բանաստեղծությունը վերևում է, 2 քառատող, թվագրված է«27.X. 1955», որի տակ 2 քառյակներն են՝ թվագրված «5.XI.1955», ապա հեղինակի ստորագրությունն է: Դարձերեսին անհայտ ձեռագրով ռուսերեն գրված է «Алазан»: Պահպանումը բավարար, միջին մասում խունացած, եզրերին սոսնձի հետքեր: Հեղինակ՝  Ալազան Վահրամ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955 Նյութը՝  ստվար թուղթ, սև տուշ, ձեռագիր Լայնություն (սմ)՝  18,8 Երկարություն (սմ)՝  23,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  335 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 109