«Թունելագործ»-9., «Հայթունշին վարչության ադմին. կուսակց.»

«Թունելագործ»-9., «Հայթունշին վարչության ադմին. կուսակց.»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2., 3., էջերին ներկայացված են Ե. Չարենցի լուսանկարներից, բանաստեղծություններից, հուշերից` բանաստեղծի 90-ամյակի առթիվ: Բանաստեղծություններից` «Ես իմ անուշ Հայաստանի», «Բանաստեղծն իր գործերում», «Անվերնագիր», որը նվիրված էր կնոջը` Իզաբելլային: Հատվածներ` Լուի Արագոնի, Վ. Տերյանի, Ա.Սահակյանի խոսքերից: 2-րդ էջին Քնարիկ Ավետիսյնաի հոդվածն է «Ծննդավայրը` Կարս», ուր հեղինակը խոսում է Չարենցի մանկության, պատանեկության տարիների մասին: 3-րդ էջին Վ. Սարոյանի եվ Ռուբեն Զարյանի հոդվածներն են ` «Չարենցը ժամանակակիցների հուշերում», ուր Սարոյանը խոսում է հուշերից` իր եւ Չարենցի առաջին հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1935թ. Մոսկվայում: Ռ. Զարյանը հոդվածում խոսում է Կոմիտասի թաղման մասին, որը տեղի է ունեցել կուլտուրայի տան դահլիճում, նկարագրել, թե Չարենցը հայտնվել է դահլիճում իր վերջին հրաժեշտը տալու մեծ երգահանին: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  41 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4324 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6577