Թռիչք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, գազարագույն: Սպիտակ և շագանակագույն մեծ գլխատառերով գրքի անվանումն է, սպիտակով գրքի մյուս տվյալները: Կենտրոնից քիչ ներքև սպիտակ ուղղանկյան մեջ թռիչքի պատրաստ պատանու պատկեր է: Կողին շագանակագույնով հեղինակի անունն ու գրքի անվանումն է: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է: Անվանաթերթին սև ուղղանկյունաձև շրջանակի մեջ կարմիրով ու սևով գրքի տվյալներն են: Ճակատանկարը Սարմենի դիմանկարն է: Հեղինակ՝  Սարմեն Էջ՝  169 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935թ. Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  20,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4391