Թռչնակերպ անոթ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Մինչքրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թռչնակերպ անոթ եռոտանի է և սնամեջ: Անոթը գնդաձև է՝ կանգնած երեք ոտքի վրա: Առջևի ոտքի վրա կյանքի ծառ է պատկերված: Երկու ծայրից փոքրիկ թևիկներ են ցցված: Հետնամասում ունի փոքրիկ պոչիկ: Մեջքը զարդարված է խաչաձև նախշով: Վզից մինչև պոչը և թևից թև տարված զույգ ակոսի ներսը լցված է մանր շեղանկյուններով: Գույնը շագանակագույն է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. IX-VIIIդդ. Նյութը՝  Կավ Հայտնաբերման ժամանակը՝  2012 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-7748 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1540