Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/այլաբանական
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Կոմպոզիցիա, անավարտ: Թռչնակերպ ֆիգուր, կանգնած: Թռչնագլուխն աջ կիսադեմով, կտուցը կլորավուն՝ դեպի վեր, աչքը՝ ձվաձև, խոր ակոսով, թևերը հավաքած, ձախ ուսը աջից թեթևակի վեր՝ աստիճանաձև կտրվածքով: Կուրծքն՝ ուռուցիկ, մինչև ֆիգուրի ստորին հատվածը հասնող ընդգծված եզրագծով:
Ֆիգուրի աջակողմյան հատվածն ամբողջական՝ թռչնաթևերն ավարտվող հատվածից աստիճանաբար լայնանալով մինչև ֆիգուրի ստորին հատվածը: Ֆիգուրի ձախակողմյան հատվածի վերին մասում փորվածք՝թևերն ավարտվող մասից մինչև ֆիգուրի ստորին մասը՝ խորություն, եզրահատվածն՝ անկյունաձև, դեպի թռչնաթևերը ձգվող հատվածում՝ կտրվածք: Ֆիգուրի աջ, ձախ կողմերում և թիկունքին՝ ուրվագծված մարդկային մերկ մարմիններ: Նյութը՝ պլաստիլին, էբոնիտ: Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 29,5 x 9 x 8: Վիճակը՝ բավարար, վերականգնված:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899-1979/Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 57
Բաժնեհաշվառանիշ՝
Ք.ֆ. - 11