Ժամագիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Տիտղթ. չունի, սկսվում է` «Հրաժարիմք ի սատանայէ» բառերով: ՈԳ-ՈԶ (603-606) էջերը կրկնված են, ուստի գրքի վերջին թվահամարը՝ ՈՂԳ ճիշտ չէ։ Մամուլանիշեր չունի։ Ունի հասարակ փոքրիկ գլխազարդեր և երեք նույնանման մեծադիր կիսախորան-գլխազարդ 37,308 էջերում և գրքի ամենավերջին բաց մնացած երեսում։ Գիշերային ժամերգության ու Սաղմոսի առաջին տողերը և շատ գլուխներ թռչնագրեր ունեն։ Սկզբից մինչև ոզ (606) էջը, բնագիրը և վերնագրերը շարված են Ն. Ջուղայի 16 կետաչափի, իսկ հետևյալ էջերը՝ 12 կետաչափի բոլորագրով։ ԾԱՆՈԹ.՝ Ազգային գրադարանի միակ օրինակը սկսվում է Գ էջից, առաջին բառերն են՝ «այսօր նոյն և յաւիտեան…»։ Այդ օրինակի սկիզբը գրված է ձեռագրով։ Գիրքը գլուխների վերնագրեր չունի. ներկա նկարագրության բովանդակության մեջ նշված են հավանական համարված գլուխների սկզբնաբառերը։ Էջերի քանակը՝ 694: Էջ՝  699 Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1642 Չափս՝  17,2 x 13 սմ Տպարան՝  Ամենափրկիչ վանքի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1929 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  8760-57