Ժամագիրք համառօտ վասն մանկանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ...Աշխատասիրութեամբ Ջնթլում Ավետ Խօջիջանեան կոչեցելոյ։ Սկզբի չհամարակալված էջերում հետևյալ հիշատակարանն է. «...յանձն առի անձամբ իմով զչարչարանս յանձին կրել՝ և հաստատել զտպարանս Հայոց՝ ի պարծանս ազգիս իմոյ, թէպէտ չարչարանս բազում լինելոյ՝ երբեմն ստրջանայի. բայց պտուղն նորին տեսանելով ցնծայր սիրտն իմ... Նախ տպեցի զԱյբուբենարանն՝ յետ այնու օժանդակութեամբ և ի թախանձմանէ բարեսէր արանցս այսոցիկ ազնուաց՝ զորոց անունքն դրոշմեալ են ի ներքոյ, տպեցի Ազդարարն, Տարեկան տօնացուցն, Պատմութիւն սրբոյն Յոհաննու Ոսկեբերանին՝ յուսկ յետոյ Ժամագիրքս ոչ որպէս յառաջն կայր որ տպագրեցեալ էր ի քաղաքին Կոստանդնուպօլսոյ, այլ այս վասն մանկանց։ Նաև եդի զԴանիէլին, և Թուղթք սրբոյն Պօղոսի առաքելոյն, զոր յաւուր ծննդեանն և Յարութեան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընթեռնուն մանկունքն ի յեկեղեցւոջն, և ոչ եդի զայն զոր վայելէ քահանայիցն ասել, վասն զի Ժամագիրքս այս վասն մանկանց ընթեռնելոյ տպեցի սակս որոյ խնդրեմ թարց մեղադրելոյ ունիլ զիս»։ Այնուհետև բերվում է գրքերի տպագրության ծախսերը հոգացողների ցուցակը։ Վերջում ստորագրությունն է՝ «Ամենից նուաստ խոնարհ ծառայ Ջընթլում Աւետեան, վերատեսուչ տպարանիս»։ Էջերի քանակը ստույգ չէ։ Գիրքը ընդհատվում է 384 էջում։ Թեև այդ էջի վերջում ունի «վերջ» բառը, բայց ունի նաև «Ցանկ» հիշագիրը, որից հետևում է, որ նրանից հետո ցանկն է՝ 2 կամ 4 էջ։ Գրքում բացակա են էջ՝ 1, 2, 113-124: Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 1 օրինակ: MGH Էջ՝  4 չհամարակալված, 386 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կալկաթա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1812 Չափս՝  6,5x12 սմ. Տպարան՝  Ավետ Ջնթլումյանի Կազմող՝  Խօջիջանեան Ջնթլում Ավետ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  406-2000 Բաժնեհաշվառանիշ՝  2019-ԱՀ