Ժամագիրք Սրբուհւոյ կուսին Մարիամու Աստուածածնին (1706)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ՏԻՏՂԹ.՝ ԺԱՄԱԳԻՐՔ/ ՍՐԲՈՒՀՒՈՅ ԿՈՒՍԻՆ/ ՄԱՐԻԱՄՈՒ/ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻՆ,/ Եւ Ննջեցելոց,/ Եօթն Սաղմոսքն/ Ապաշխարութե[ան] Չարչարանք/ Տ[եառ]ն մերոյ, Երգք/ Հոգև-/որք. և այլք/ Աղօթք։/ Ի ՎԷՆԷՏԻԿ։ 1706. Ի Տպարանի Անդօնի Պօրդօլի./ Մեծաւորաց Հրամանաւ։/ Տասներկուծալ, մամուլանիշերը լատինատառ: Տիտղոսաթերթերի վրա փոքրիկ զարդանկար։ 10 փորագիր պատկեր: Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ Կազմակից է ԺԱՄԱՄԱՏՈՅՑ ՅԱՂԱԳՍ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ գրքին։ Էջ՝  22 չհ, 264 էջ Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1706 Չափս՝  10 x 5 սմ Տպարան՝  Անտոնի Բորտոլիի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2199 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  10-2005