Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ժամակարգութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, յորում պարունակին երեք գիրք. Սաղմոս Դաւթի, Ատենի ժամագիրք, Տօնացոյց
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
Սաղմոս Դաւթի, որ է աղօթք և օրհնութիւն առ աստուած և մարգարէութիւն վասն մարդեղութեանն Քրիստոսի։ Ատենի ժամագիրք, որ է մատեան հասարակաց աղօթից և պաշտաման։ Տօնացոյց, որ է ցուցակ տօնից և ընթերցուածոց, ըստ նորոգ բարեկարգութեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի։ Թեև գրքի ընդհանուր տիտղոսաթերթում հիշատակվում են նրա մեջ մտնող երեք մասերն էլ, բայց սաղմոսներից հետո եկող ատենի ժամագիրքը և տոնացույցի երկու հատորները իրենց հերթին ունեն ինքնուրույն տիտղոսաթերթեր, ինչպես նաև առանձին էջակալություն։ Դրանք կարող են հանդիպել նաև առանձին կազմերով։ Ա էջակալության 1-82 էջերում սաղմոսներն են։
Բ էջակալության 1-137 էջերում Ատենի ժամագիրքը՝ «Ժամագիրք ատենի, արարեալ սուրբ և աստուածաշնորհ թարգմանչացն Սահակայ և Մեսրովպայ, և երանելի հայրապետացն մերոց Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ և սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ։ …Տպագրեալ յամի տեառն 1834 և ի թուին Հայոց ՌՄՁԳ»։ Գ էջակալության 1-125 էջերում տոնացույցի երկու հատորներն են։
Ա հատորն ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց։ Հատոր առաջին, յորում նշանակին տօնք և պահք, ընթերցուածք և արարողութիւնք Հայաստանեայցս սուրբ եկեղեցւոյ: Սկզբնաւորեալ ի սրբոյ Լուսաւորչէն մերմէ ի սկզբան լուսաւորութեան ազգիս Հայոց։ Եւ կարգաւորեալ սրբոյն Սահակայ Պարթևի և երանելի հայրապետացն մերոց՝ Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ. և հուսկ ապա սրբոյ Ներսեսի Շնորհալւոյ։ Իսկ ի մեր ժամանակս տեառն Սիմէոնի կաթուղիկոսի սրբոյ Էջմիածնի բաժանեալ յերկուս հատորս։ Վերստին տպագրեալ յամի տեառն 1834 և ի թուին Հայոց ՌՄՁԳ։ Յօրթագիւղ, Ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ։ Բ հատորն սկսվում է 71-րդ էջից և ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց: Հատոր երկրորդ, յորում անփոփոխ և անշարժ եղանակաւ կարգաւորին շարժական և անշարժ տեղափոխ տօնք՝ յօրինեալ երեսուն և վեց խորանօք ի վերայ երեսուն և վեց հայկական գրոց։ …Վերստին տպագրեալ յամի տեառն 1834 և ի թուին Հայոց ՌՄՁԳ։ Յօրթագիւղ, ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ»։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 1 օրինակ։ AH
Էջ՝ 81, 137, 125Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կ. ՊոլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1834Չափս՝ 15,5x25,3 սմ․Տպարան՝ Պողոս Արապյան ԱպուչեխցուՆկարագրություն՝ Վերստին տպագրեալՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Հիմնական հաշվառանիշ՝
2096-81
Բաժնեհաշվառանիշ՝
2152-ԱՀ