Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ժամակարգութիւն Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ, յորում պարունակին երեք գիրք. Սաղմոս Դաւթի, Ատենի ժամագիրք, Տօնացոյց
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
Սաղմոս Դաւթի, որ է աղօթք և օրհնութիւն առ աստուած և մարգարէութիւն վասն մարդեղութեանն Քրիստոսի։ Ատենի ժամագիրք, որ է մատեան հասարակաց աղօթից և պաշտաման։ Տօնացոյց, որ է ցուցակ տօնից և ընթերցուածոց, ըստ նորոգ բարեկարգութեան սրբոյ աթոռոյն Էջմիածնի։ Թեև գրքի ընդհանուր տիտղոսաթերթում հիշատակվում են նրա մեջ մտնող երեք մասերն էլ, բայց սաղմոսներից հետո եկող ատենի ժամագիրքը և տոնացույցի երկու հատորները իրենց հերթին ունեն ինքնուրույն տիտղոսաթերթեր, ինչպես նաև առանձին էջակալություն։ Դրանք կարող են հանդիպել նաև առանձին կազմերով։
Ա էջակալության 1-100 էջերում սաղմոսներն են։
Բ էջակալության 1-147 էջերում Ատենի ժամագիրքը՝ «Ժամագիրք ատենի, արարեալ սուրբ և աստուածաշնորհ թարգմանչացն Սահակայ և Մեսրովպայ և երանելի հայրապետացն մերոց Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ և սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ։ …Տպագրեալ յամի տեառն 1827 և ի թուին Հայոց ՌՄՀԶ»։
Գ էջակալության 7-144 էջերում տոնացույցի երկու հատորներն են։
Ա հատորն ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց հատոր առաջին, յորում նշանակին տօնք և պահք, ընթերցուածք և արարողութիւնք Հայաստանեայցս սուրբ եկեղեցւոյ. Սկզբնաւորեալ ի սրբոյ Լուսաւորչէն մերմէ ի սկզբան լուսաւորութեան ազգիս Հայոց։ Եւ կարգաւորեալ սրբոյն Սահակայ Պարթևի և երանելի հայրապետացն մերոց՝ Գիւտոյ և Յովհաննու Մանդակունւոյ. և հուսկ ապա սրբոյ Ներսեսի Շնորհալւոյ։ Իսկ ի մեր ժամանակս տեառն Սիմէոնի կաթուղիկոսի սրբոյ Էջմիածնի բաժանեալ յերկուս հատորս։ Վերստին տպագրեալ յամի տեառն 1828 և ի թուին Հայոց ՌՄՀԷ։ Յօրթագիւղ, Ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ։
Բ հատորն սկսվում է 87-րդ էջից և ունի հետևյալ տիտղոսաթերթը. «Տօնացոյց հատոր երկրորդ, յորում անփոփոխ և անշարժ եղանակաւ կարգաւորին շարժական և տեղափոխ տօնք՝ յօրինեալ երեսուն և վեց խորանօք ի վերայ երեսուն և վեց հայկական գրոց։ …Վերստին տպագրեալ յամի տեառն 1828 և ի թուին Հայոց ՌՄՀԷ։ Յօրթագիւղ, Ի տպարանի Պօղոսի Արապեան Ապուչեխցւոյ»։
KT
Էջ՝ 100, 147, 144Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կ. ՊոլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1827-1828Չափս՝ 15,5x23,5 սմ.Տպարան՝ Պողոս Արապյան ԱպուչեխցուՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Հիմնական հաշվառանիշ՝
9480-57
Բաժնեհաշվառանիշ՝
1895-ԱՀ