Ժամանակ է սթափվելու: (Մի դաշնակցականի դիմումը իր ընկերներին)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ժամանակ է սթափվելու: (Մի դաշնակցականի դիմումը իր ընկերներին) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մրաւեան (Ամիրյան Արսեն). Ժամանակ է սթափվելու: (Մի դաշնակցականի դիմումը իր ընկերներին). Հրատարակութիւն մի խումբ երիտասարդ դաշնակցականների. - Վիէննա, 1906, եղբ. Յակոբեանների տպարան: Շապիկը բաց մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերանգիրն ու այլ տվյալները: Կռնակը նոր է՝ մուգ շագանակագույն սոսնձալաթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 54-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Շապիկը և էջերը խունացած են: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Ամիրյան Արսեն (Մրավյան) Էջ՝  54 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/394