Ժամացույց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Ժամացույց Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ժամացույցի մեխանիզմը դրված է ուղղանկյունաձև փայտյա արկղի մեջ,որի կողքերին ամրացած են ապակիներ:Ունի ապակեպատ կափարիչ,որին կան սյունազարդ,ակոսաձև նախշեր:Կափարիչը ունի փակիչ:Ցուցանակը շրջանաձև է,որից իջնում է պղնձյա երկար ճոճանակը:Ճոճանակի ծայրը վերջանում է շրջանաձև տուփով,որին գրված են «R А» ձևավոր տառերը:Տուփի ներքևամասը սուր է:Ցուցանակին գրված են և՛ հռոմեական թվանշաններ, և՛ 1-12 թվերը,կա նաև «MOM» գրությունը:Սլաքները ձևավոր են,ունի ռուսական ոճով արված փայտյա գլխամաս,որը մեջտեղում վերջանում է կլոր գլխիկով:Ունի բանալի,լարելու համար:Ամբողջական,սևագույն:Հետևի մասը վերանորոգված է և մեխանիզմի վրա կա հետևյալ գրությունը «Л.ХМЬЛЕВСКИЙ ЛОДЗЬ». Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ.վերջ Նյութը՝  փայտ,պղինձ,ապակի Լայնություն (սմ)՝  27 Բարձրություն (սմ)՝  62 Հաստություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3466 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆՊԲ 354