Ժամացույց Երևան քաղաքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ժամացույց Երևան քաղաքի- շրջանաձև ապակի, որի վրա ժամացույցի մեծ և փոքր մետաղյա սլաքներն են և հռոմեական I-XII թվերը: Ապակին շրջանակված է երեք երկաթե շրջաններով, իսկ մյուս կողմից երևում է ժամացույցի մեխանիզմը, որին ամրացված է երկու առանձին շղթաներից կախված կլոր, ուռուցիկ իրանով, կլոր հիմքով գլանները: Ժամացույցը կախված էր Երևան քաղաքի ոստիկանական վարչության շենքի պատից: Վերջինիս քանդվելուց հետո ժամացույցը հանվեց: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 թ. Նյութը՝  երկաթ, ապակի Չափս՝  122 x 84 x 90 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1101