Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև ժանյակ, որն ամբողջությամբ կազմված է ասեղնագործ չորս զարդագոտիներից: Կենտրոնում լայնակի դասավորված են սկզբում առանձին գործված, ապա եզրափակիչ շարքով իրար կցված 13 հավերժության խորհրդանիշը հիշեցնող ութաթերթ վարդյակներ: Հաջորդ զարդագոտին ունի կրկնվող ծաղկաթերթիկներ հիշեցնող զարդամոտիվ: Երրորդ զարդագոտին առաջինի կրկնությունն է՝ կազմված 36 վարդյակներից: Չորրորդը կրկնում է երկրորդին: Ժանյակը գործվել է Հունաստանից ԱՄՆ ներգաղթած մի հայ կնոջ կողմից: Սեդա Վարդանյանը՝ եղեռնից ԱՄՆ արտագաղթած, ձեռք է բերել այն և նվիրել իր դստերը՝ Երևանում բնակվող Գոհար Վարդանյանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Բամբակ Չափս՝  105 x 40 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16776