Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում հավերժության վարդյակ է, վեց համակենտրոն զարդաշերտով: Վեցերորդ զարդաշերտում՝ շեղանկյունիներ: Ժանյակն անավարտ է: Յոթերորդ զարդաշերտի 1/3-ը հյուսած: Ժանյակը հյուսել է Տիգրանուհի Հացագործյանը (ծնվ. 1888 թ. Վանում): Նա իր հյուսած ժանյակներն ուղարկել է վաճառելու Ֆրանսիայում բնակվող իր ընկերուհուն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937 թ. Նյութը՝  Բամբակ Տրամագիծ (սմ)՝  14 սմ Նվիրատու՝  Գ. Հացագործյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16913