Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սփռոց Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Համակենտրոն շրջանակներով կլոր ժանյակ է, որի կենտրոնում փոքր վարդյակ է: Երկրորդ շերտի վրա աչքեր հիշեցնող զարդաձևեր են: Ապա հաջորդող շերտի վրա տեսանելի է «Հայաստան» մակագրությունը: Այնուհետև դասավորվում են շեղանկյուններով շերտը, ցանցկեն շրջագոտին: ժանյակն ավարտվում է ոճավորված բուսական նախշի ժապավենով: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Գևորգի Նյութը՝  Թել Տրամագիծ (սմ)՝  34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7899 Հիմնական հաշվառանիշ՝  7899