Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Քառանկյունաձև ցանցկեն ժանյակի վրա հոծ հյուսվածքով գրված է. «Կեցցե Խորհրդային Հայաստան Ե. Կ. 1957 թ.»: Գրությունից վերև պատկերված է ութաթև աստղ, չորս անկյուններում՝ թռչուններ: Առանձին գործած (54) հավերժության վարդյակները 2 շարքով միմյանց միացվելով կազմել են քառանկյունաձև շրջանակ: Ամբողջ ժանյակը ամրացված է կապույտ մետաքսյա կտորի վրա: Ասեղնագործը արգենտինահայ Եսթեր Կոտիկյանի կողմից նվեր է ուղարկվել Հայաստանի գերագույն սովետի նախագահության նախագահ Շ. Առուշանյանին, որն էլ իր հերթին նվիրել է թանգարանին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արգենտինա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 թ. Նյութը՝  Մետաքս Չափս՝  60 x 53 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1250