Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Օվալաձև ժանյակ է: Կենտրոնում 2 հատ 12 թևանի վարդյակներ են: Նրանց շրջապատում է խոշոր ծակոտիներով շրջանակը, ապա խիտ կարով կարված սուր ատամնավոր շրջանակը և նորից խոշոր ծակոտկեն շրջանակն է: Հաջորդը ցանցկեն ռոմբաձևերից և ծիլերից հաստ շերտն է, ապա կրկին նեղ կամրջակներն են: Հաջորդ հաստ շերտը իրար ետևից դասավորված կեռ գծերից նախշ է: Նախավերջին շերտը ատամնավոր է: Ժանյակը եզրափակում են 24 վարդյակ-ծաղիկները: Հեղինակ՝  Բուլիկյան Օֆիկ Հարությունի Լայնություն (սմ)՝  36 Երկարություն (սմ)՝  40 Նյութը՝  Թել Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4133 Հիմնական հաշվառանիշ՝  4133