Ժանյակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Սփռոց Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Օվալաձև ժանյակ է, որի կենտրոնում 5 աստղածաղիկներ են՝ կազմված խիտ գործված շեղանկյուններից: Աստղածաղիկներին հաջորդում է կլոր վարդյակների շերտը, ապա ՙՙբրինձ՚՚ կոչվող շերտն է: Հաջորդ շերտը բաղկացած է շատ նուրբ ընդգծված ռոմբիկներից, որին հաջորդում է վարդյակների շարքը և այն ավարտվում է ռոմբաձև տերևներով և կոկոններով: Հեղինակ՝  Հակոբյան Թամարա Հակոբի Լայնություն (սմ)՝  45 Երկարություն (սմ)՝  77 Նյութը՝  Թել Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  6759 Հիմնական հաշվառանիշ՝  6759