Ժանյակ-ժապավեն

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հյուսված է արհեստական մետաքսյա թելով, զիգզագաձև եզրով է: Վերին եզրամասում ունի սյունազարդ գոտի: Ցանցկեն դաշտի եզրով անցնում է շղթայաբար իրար միացած սրտաձև պատկերների գոտի: Ամբողջ երկայնքով թեք տեղադրված ուղղանկյուն խիտ և ծակոտկեն պատկերներ են, վերջինս հարդարված է երեքական խաչաձև պատկերներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երզնկա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նյութը՝  արհեստական մետաքս Լայնություն (սմ)՝  10.5 Երկարություն (սմ)՝  90 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7432/23 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3367